Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսանյութի հեղինակի հետ առիթ եմ ունեցել մասնակցելու նիստերի, որոնց ընթացքում նրա հիմնական լեզուն ռուսերենն էր. Աննա Հակոբյան

Հունիս 29,2023 13:16

ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի, ֆեյսբուքյան գրառումը

Համացանցում մի սիրողական տեսանյութ է տարածվել, որտեղ երեւանյան բարերից մեկում հաճախորդը բարմենուհուց պահանջում է հայերեն մենյու, խիստ ռուսական ակցենտով, բայց հայերենով գարեջուր է պահանջում, իսկ երիտասարդ բարմենուհին չի կարողանում դա անել, ռուսերեն է խոսում, որովհետեւ ենթադրաբար ռուս է կամ՝ ռուսաստանցի, եւ ՌԴ-ից վերջերս է տեղափոխվել Հայաստան՝ ապրելու, աշխատելու։

Կինը, որ նկարահանել է այս տեսանյութը, որպես աններելի հանցանքի ապացույց առ այն՝ թե ինչպես է Հայաստանում ոտնահարվում պետական լեզուն, ինչպես է ռուս աղջիկը արհամարհում մեր օրենքները, ահա այս կինը տեսանյութը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում, որտեղ եւ ինքը եւ իր ընկերները ոսկեղենիկ ռուսերենով կսկծալի մեկնաբանություններ են թողնում։ Ոսկեղենիկ ռուսերենով իրենց ցասումն են արտահայտում Հայոց լեզուն ոտնահարելու կապակցությամբ։

Ըստ նրանց՝ ռուս աղջկան պետք է արգելել իր հացը վաստակել Երեւանյան բարում, քանի որ մեկ-երկու տարում հայերեն չի սովորել, բայց իրենց՝ ապուպապով հայ, հայ ծնված եւ մեծացած հայուհիներին եւ հայորդիներին թույլատրելի է ՀՀ պետական լեզուն ոսկեղենիկ ռուսերենով պաշտպանել ռուսներից ու բոլորից։

Ամենայն հարգանքով, բայց պետք է ասեմ, որ տեսանյութի հեղինակի հետ առիթ եմ ունեցել Երեւանում մասնակցելու Հայաստանում հիմնադրված եւ Հայաստանում գործող բարեգործական հիմնադրամի նիստերի, որոնց ընթացքում նրա հիմնական լեզուն ռուսերենն էր։ Բոլորս խոսում էինք հայերեն, իսկ ինքը, եթե նույնիսկ նախադասությունը սկսում էր հայերեն, ապա չէր կարողանում ավարտել եւ անցնում էր ռուսերենի՝ ամբողջական միտքը հոդաբաշխ արտահայտելու համար։ Բայց իհարկե՝ մեր երկիրը որպես ապրելու ամենալավ տեղ ընտրած բարեկամ ժողովրդին պետք է «նեղել»։ Դա շատ կարեւոր, շատ հայրենասիրական քայլ է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930