Լրահոս
Օրվա լրահոսը

Ասեր` ներիր ինձ, ժողովուրդ ջան, ինձ մոտ ոչինչ չստացվեց: Ապաշխարանքը գուցե փոխեր իրավիճակ, գուցե Փաշինյանը հեռանար, իսկ ժողովուրդը նրան ներեր. «Հրապարակ»

Հունիս 29,2023 11:21

Մի քանի հարց ենք ուղղել «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ, 44-օրյա պատերազմում անմահացած Հայկազ Մկրտչյանի հորը` Զավեն Մկրտչյանին:

– Պարոն Զավեն, Նիկոլ Փաշինյանի ո՞ր հայտարարությունն է տպավորություն ստեղծել Ձեզ մոտ, որ քննիչ հանձնաժողովը փորձում է Նիկոլ Փաշինյանին արդարացնել: Ինչո՞ւ եք այդպես կարծում:

– Բավականին շատ են այդպես կարծելու առիթները: Այդ հանձնաժողովը, այո, մեկ նպատակ ունի՝ գլխավոր մեղավորին արդարացնել եւ մեղքը բարդել զինվորականների վրա: Այսինքն` իրենցից բացի բոլորը մեղավոր են, փորձում են իրենց վրայից մեղքն ուրիշների վրա բարդել: Նպատակը դա է: Այս իշխանությունները լավ հասկանում են, որ մեծ բեռի տակ են իրենք եւ այդ բեռի տակից դուրս չեն եկել, իսկ քանի դեռ դուրս չեն եկել, չեն կարող ազատ շնչել, ազատ քայլել փողոցներում:

– Այժմ ինչպե՞ս կարող են այդ բեռի տակից դուրս գալ: Արդյո՞ք նման ելույթներն օգնում են մեղքը թոթափելուն եւ ազատ շնչելուն:

– Դա այլեւս հնարավոր չէ: Այդ բեռի տակից հնարավոր կլիներ դուրս գալ 2020 թվականին: Նա գոնե նոյեմբերի 9-ից հետո պետք է հրաժարական տար, ներողություն խնդրեր ժողովրդից, ասեր` ներիր ինձ, ժողովուրդ ջան, որ ինձ մոտ ոչինչ չստացվեց, որ ամեն հնարավոր եւ անհնարին բան ձախողել եմ: Մեղավորները պետք է մեղա գան, որպեսզի ներվեն: Բայց ի՞նչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ այն, որ բազմահազար զոհեր ունեցանք, առայսօր էլ ունենում ենք, ունեցանք եւ ունենում ենք նաեւ տարածքային կորուստներ: Ապաշխարանքը գուցե փոխեր իրավիճակ, գուցե Նիկոլ Փաշինյանը հեռանար, իսկ ժողովուրդը նրան ներեր: Բայց հիմա արդեն շատ ուշ է: Էլ չենք կարող ըմբռնումով մոտենալ նրան: Այսօր գիշերը եւս զոհեր ունեցանք, ի՞նչ է սա՝ մղձավա՞նջ, թե՞ ավելի վատ բան: Սա արդեն բարդ հանցագործություն է, որին դատարանը պետք է տա իրավական գնահատական: Իհարկե, այս իշխանությունների օրոք դժվար է նման բան պատկերացնելը, քանի որ անհրաժեշտ է անկախ դատաիրավական համակարգ, որը չի ծառայի իշխանություններին, սակայն նորմալ իշխանություններ ունենալու պարագայում այսօր տեղի ունեցողին գնահատական պետք է տար իրավապահ համակարգը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930