Լրահոս
Օրվա լրահոսը

Մի կողմից՝ հայտարարում է, թե չի կարող Արցախի ժողովրդի անունից ինչ-որ բան ասել, մյուս կողմից՝ ճանաչում է Ադրբեջանը 86, 6 հազար ք/կմ-ի վրա, որի մեջ ներառված է նաև Արցախը. «Հրապարակ»

Հունիս 29,2023 10:22

Երբ կողքից նայում ես Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ պարզեցնում իրավիճակը, հասկանում ես, որ աբսուրդի ժամանակներում ենք ապրում: Մի կողմից՝ ՀՀ իշխանությունը քաշվել է մի կողմ եւ ասում է, որ Արցախի հարցը պետք է լուծեն ռուսներն ու արցախցիները: Անգամ ԱՄՆ իշխանություններին կրկնելով` նշում են ճանապարհը` ուղիղ բանակցություններով: Մյուս կողմից՝ իրենք շատ ինտենսիվ բանակցություններ են վարում, որտեղ անմիջականորեն որոշվում է Արցախի ճակատագիրը: Երբ Արցախը փորձում է առարկել, թե` մեզ համար անընդունելի են Ադրբեջանի հետ ինտեգրումը եւ համատեղ կյանքը, սկսում են հանդիմանել, թե` դուք պատերազմ եք ուզում, եւ շարունակում են բանակցել ողջ հայ ժողովրդին, այդ թվում եւ հատկապես Արցախի ապագային վերաբերող հարցերի շուրջ: Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինքը չի կարող Արցախի ժողովրդի անունից ինչ-որ բան ասել, որովհետեւ այդ ժողովուրդն իրեն չի ընտրել` ինքը միայն Հայաստանի ժողովրդի կողմից է ընտրվել, մյուս կողմից՝ ճանաչում է Ադրբեջանը 86, 6 հազար ք/կմ-ի վրա, որի մեջ ներառված է նաեւ Արցախը: Եվ ուրախանում է, որ ինքը նրանց 86,6-ն է ճանաչել, նրանք` մեր 29,8-ը:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ  
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930