Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջ խաբում էր հասարակությանը «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի իրացման մասին խոստումներով, այսօր արձանագրում` եթե պահպանի իշխանությունը, բավարարելու է Ադրբեջանի պահանջները. «168 ժամ»

Հունիս 29,2023 10:34

Փաշինյանի երկար տեքստերի կարճ վերծանումը հետևյալն է․ «Արցախի մեծ մասը կորցրել ենք, որովհետև ես եմ Հայաստանի ղեկավարը, այսօր հանձնում ենք Արցախը, որովհետև ես եմ Հայաստանի ղեկավարը, Հայաստանի ինքնիշխան տարածքներն Ադրբեջանի վերահսկողության տակ են, որովհետև ես եմ Հայաստանի ղեկավարը, վաղը նոր կորուստներ ենք ունենալու, եթե ես լինեմ Հայաստանի ղեկավարը»։ Հետևաբար՝ նրա ելույթներից ու հնարովի հարցերին տված պատասխաններից պետք է եզրակացություններ կատարի ոչ թե իրեն կամակատար հանձնաժողովը՝ նույնպիսի նախագահի գլխավորությամբ, այլ հայ հասարակությունը, որին, գրեթե առանց ձևականությունների, գրեթե ազնվորեն ներկայացվում է սեփական ճակատագրի երաշխավորված ողբերգականությունը։

Այսօր մոտավորապես այնպիսի իրավիճակ է, ինչպես 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այն տարբերությամբ, որ երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը խաբում էր հայ հասարակությանը՝ Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի, «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի իրացման մասին կեղծ խոստումներով, իսկ այսօր առանց որևէ խոստման արձանագրում է, որ եթե ինքը պահպանի իշխանությունը, բավարարելու է Ադրբեջանի բոլոր պահանջները։

44-օրյա պատերազմի ընթացքում հասարակությանը «Հաղթելու ենք» կարգախոսով մոլորեցրած Նիկոլ Փաշինյանն այլևս երկիրը ղեկավարում է «Հանձնելու ենք» կարգախոսով և հիմա առանց ուղիղ տեքստի հանրությանը գուցե վերջին անգամ զգուշացնում ու հնարավորություն է տալիս փոխել դեպքերի կործանարար ընթացքը։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»
շաբաթաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930