Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ էության, ՄԻԵԴ-ը հասկացել է, որ կա խախտում, և լիազորությունները դադարեցրած ՀՀ 7 դատավորների գործն առաջնահերթության սկզբունքով է քննելու. «Ժողովուրդ»

Հունիս 29,2023 10:12

Լիազորությունները դադարեցրած 7 դատավորները՝ Ալեքսեյ Սոքոյանը, Զարուհի Նախշքարյանը, Աննա Փիլոսյանը, Սուրեն Անտոնյանը եւ այլք, դիմել են ՄԻԵԴ, որը դատավորների գանգատը ընդունել է վարույթ. ուշագրավն այն է, որ բոլոր դատավորների գործերը միացվել ու քննվելու են մեկ վարույթում։ ՄԻԵԴ-ի այս որոշումը աննախադեպ է այն առումով, որ, ըստ էության, Եվրոպական դատարանը հասկացել է, որ կա խախտում, եւ առաջնահերթության սկզբունքով է քննելու լիազորությունները դադարեցրած դատավորների գործը։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ տեղեկությունը պարզելու համար, սակայն ի պատասխան՝ ԲԴԽ-ից հայտնեցին. «Մենք որեւէ բան ՄԻԵԴ-ից չենք ստացել եւ որեւէ գործառույթ չունենք նման հարցերը իրենց հետ քննարկելու»։

Զարմանալի է, բայց ԲԴԽ-ն ակնհայտ ստում է, քանի որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում կա փաստաթուղթ, թե ինչպես է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԻԵԴ որոշման մասին գրություն ուղարկել ե՛ւ ԲԴԽ նախագահ Անդրեասյանին, ե՛ւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ ըստ էության պահանջելով բացատրություններ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930