Սպիտակ տան անվտանգության գծով խորհրդական Ջեք Սալիվանը հունիսի 28–ին Սպիտակ տանն ընդունել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին:
Իր թվիթերյան գրառման մեջ Սալիվանը, մասնավորապես, նշել է.
«Ուրախ եմ հյուրընկալել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին այսօր միասին Սպիտակ տանը։ Ես հորդորեցի Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն, ինչպես նաև խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը՝ վստահություն ձևավորելու համար»,- նշված է Սալիվանի գրառման տեքստում:
Կարդացեք նաև
Good to host @AraratMirzoyan & @Bayramov_Jeyhun together at the White House today. I encouraged Armenia & Azerbaijan to continue making progress toward peace, as well as to avoid provocations and de-escalate tensions in order to build confidence.
— Jake Sullivan (@JakeSullivan46) June 28, 2023