Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ-որ հարցեր ուղղել Փաշինյանին, կարծում ենք, բացարձակապես անիմաստ է․ «Փաստ»

Հունիս 29,2023 09:00

Փաշինյանը որքան շատ է խոսում խաղաղությունից, որքան ավելի խայտառակ զիջումներ է անում ու խոստանում հայության և Հայաստանի թշնամի Ալիևին, Արարատ Միրզոյանը որքան ավելի լայն ու անկեղծ է ժպտում Չավուշօղլուին ու Բայրամովին, հայերս այնքան ավելի շատ զոհեր ենք տալիս: Ինչ-որ հարցեր ուղղել նույն Փաշինյանին, էլ չենք ասում՝ Արարատ Միրզոյանին կամ նրանց՝ կորստի ու մահվան խորհրդանիշ դարձած իշխանության ներկայացուցիչներին, կարծում ենք, բացարձակապես անիմաստ է:

Խնդրեմ, նախօրեին մի քանի ժամ շարունակ հարցեր էին տալիս Փաշինյանին (թող որ անգամ՝ նախօրոք պատրաստված): Մի բան առանց ստելու կամ խեղաթյուրելու, առանց կիսատ-պռատելու ասա՞ց: Ու է՞լ ինչ պիտի ասի և անի Նիկոլ Փաշինյանը, որպեսզի վերջապես հասկանանք, որ նա վաղուց սպառված է, որ նրա պաշտոնավարումը մի բան էլ ժամկետանց է և, ըստ այդմ, վտանգավոր ու վնասակար: Լավ, էլ ի՞նչ ու ո՞նց ասի, որ վերջապես հասկանանք՝ նրա հեռանալու ժամանակն է:

Չէ, հեռացնելու… Եվ ո՞ւմ կամ ինչի՞ ենք մենք սպասում, որպես հասարակություն, որպես հայություն, որպես սեփական հայրենիքում, սեփական հողի վրա դեռևս գոյություն ունեցող ժողովուրդ: Սպասում ենք, որ Փաշինյանի վարած, կներեք արտահայտության համար, «քաղաքականությունը» ադրբեջանական մարդակերների համար հասանելի թիրախ դարձնի մեզանից յուրաքանչյուրի տո՞ւնը, մեր երեխաների՞ն, մե՞զ: Այսինքն, մինչև անձամբ մեզանից յուրաքանչյուրին չսպանեն, մենք տեղից չենք շարժվելո՞ւ: Սա՞ է մեր «խորիմաստ» ռազմավարությունը: Եթե դա է, ապա… մերժելի է՝ միանշանակ ու աներկբա: Ընկերովի մահը գուցեև հարսանիք է, բայց՝ թշնամիների համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930