Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է «Բանաձեվ 1900» նախաձեռնությունը, որի նպատակն է քաղաքական հետապնդման դեպքերին մասնագիտական գնահատական տալը

Հունիս 28,2023 23:45

«Իրավական ուղին» մեկնարկում է «Բանաձև 1900» նախաձեռնությունը, որի շրջանակներում, հստակ չափանիշների ու ընթացակարգի հիման վրա, կիրականացվի քաղաքական հետապնդման ենթադրյալ դեպքերի ուսումնասիրություն և դրանց կտրվի մասնագիտական գնահատական (քաղաքական հետապնդման կամ դրա բացակայության արձանագրում)։

Նախաձեռնության նպատակն է մեր երկրում քաղաքական հետապնդման դեպքերի կանխարգելումն ու տեսանելի ապագայում դրանց համար պատասխանատվության անխուսափելիության ապահովումը։

Նախաձեռնության խորագիրը հղում է ԵԽԽՎ թիվ 1900 (2012) բանաձևին, որով ամրագրվել է «քաղբանտարկյալ» հասկացության իրավական սահմանումը։

Նախաձեռնության համակարգողն ու ծրագրի ղեկավարն է Ռուբեն Մելիքյանը։

Համապատասխան չափորոշիչներն ու ընթացակարգերը սահմանված են Նախաձեռնության կանոնադրությամբ (հղումը)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930