Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու գործում չի կարող կասկածի տակ դրվել: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանի դերն արձանագրված է համապատասխան գրավոր փաստաթղթում, որի տակ դրված են Հայաստանի և Ադրբեջանի ստորագրությունները: Այդ դերը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել, քանի որ այն հաստատվել է հակամարտող կողմերի կողմից: Եվ այդ հարցում ձեռք է բերվել համապատասխան համաձայնություն»,- ասել է Զախարովան: – Հենց Ռուսաստանն ու ՌԴ նախագահն են դադարեցնել արյունահեղությունը, իսկ Ղարաբաղ մտցված խաղաղապահներն ապահովում են կրակի դադարեցումը»:
Նա ևս մեկ անգամ նշել է, որ 44-օրյա պատերազմի քննության հանձնաժողովը Հայաստանի ներքին գործն է, և բոլոր այն հարցերը, որոնք տրվել են վարչապետին, վերաբերում են ներքին քննարկումների և ճշմարտություն գտնելու փորձեր են:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ