Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքագետը չի բացառում, որ ՌԴ-ն է ճնշում գործադրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ․ «Ա1+»

Հունիս 28,2023 22:20

«Մենք պետք է հասկանանք, որ Վաշինգտոնում Միացյալ Նահանգները անկյունաքարային հարց է դարձրել Արցախի հայերի իրավունքների պաշտպանությունը։ Ըստ երևույթին՝ այնտեղ բանակցությունների ընթացքում ականջահաճո որևէ բան չլսելու հանգամանքով պայմանավորված՝ Ադրբեջանը փորձում է այսպիսի անուղղակի մեթոդներով բոյկոտել բանակցային գործընթացը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ դժվար թե Ադրբեջանը Միացյալ Նահանգների վերահսկողության տակ իրականացվող բանակցային գործընթացից ուղղակի դուրս գար, քանի որ դա կբերեր հակաքայլերի հենց Վաշինգտոնի կողմից։ Հավելեց՝ չպետք է մոռանանք, որ կառուցողական դիրքորոշումներ արտահայտելու շնորհիվ է Ադրբեջանը հենց այդ հարթակներում խորամանկում՝ համապատասխան վերաբերմունքի չարժանանալու համար։

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի Հանրապետությունը այս առումով պետք է աշխատանք տանի, հստակ ցույց տա գործընկերների ներկայությամբ, որ Ադրբեջանը ապակառուցողական տրամադրված կողմ է և ամեն ինչ փորձում է անել, որպեսզի վերսկսի ռազմական գործողությունները։

Իսկ Արցախի ԱԺ-ում արված հայտարարությունը, որ հայկական կողմը անհապաղ պետք է դադարեցնի մեկնարկած բանակցությունները, քաղաքագետը մեկնաբանեց այսպես, որ կարող ենք ենթատեքստում ճնշումներ նկատել հենց Արցախի Հանրապետության վրա, որովհետև Արցախը գտնվում է պատանդի կարգավիճակում ռուս-ադրբեջանական դաշինքի ձեռքին։

Չբացառեց նաև այն, որ Ռուսաստանի Դաշնությունն է ճնշում գործադրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։ Ավելացրեց, որ Միացյալ Նահանգները լավ հասկանում է ԼՂ-ի այդ պոռթկումները երբեմն որտեղի՞ց են լինում և ո՞ւմ հրահրմամբ են լինում։ Քաղաքագետը խոսքը եզրափակեց նրանով, որ Ռուսաստանի ջանքերը այստեղ որևէ տեղ չտանող հանգամանք են, և որևէ մեկը ականջալուր չի լինելու Լեռնային Ղարաբաղի այդ հորդորին՝ շատ լավ հասկանալով, որ դա կարող է ճնշում լինել, ինչը հենց այդպես էլ կա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930