Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմության գնահատականը շատ ավելի պարզ բանաձև ունի՝ ձեռք բերված կամ կորցված տարածքներ. Սամվել Ֆարմանյան

Հունիս 28,2023 23:00

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է.

Պետության ղեկավարը՝ գերագույն գլխավոր հրամանատարը, պատերազմական իրավիճակում երեք առանցքային անելիք ունի.

Ա.) Ապահովել երկրի ողջ ռեսուրսների մոբիլիզացիան՝ ի սպաս դնելով ռազմաճակատին,

Բ.) Դիվանագիտական ջանքեր գործադրել՝ ընդլայնելու դաշնակիցների բանակն ընդդեմ հակառակորդի,

Գ.) Ճիշտ գնահատելով ռազմաքաղաքական իրավիճակը՝ ստանձնել պատասխանատվություն և կայացնել որոշումներ:

Չորրորդը չկա:

Պարզ և աքսիոմատիկ քաղաքական բանաձև, որով պետք է դատել առանձին վերցրած որևէ առաջնորդի դերը պատերազմի ժամանակ:

Իսկ պատմության գնահատականը շատ ավելի պարզ բանաձև ունի՝ ձեռք բերված կամ կորցված տարածքներ:

Մնացածը քամի է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930