Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե անխուսափելիորեն պետք էր Էրդողանին շնորհավորել՝ Կուրբան-Բայրամի առթիվ, ապա պաշտոնական Երևանը պարտավոր էր նախ շնորհավորել մեծ իսլամական աշխարհին». Վահե Հովհաննիսյան

Հունիս 28,2023 22:40

Այլընտրանքային նախագծեր խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Եթե անխուսափելիորեն պետք էր Էրդողանին շնորհավորել՝ Կուրբան-Բայրամի առթիվ, ապա պաշտոնական Երևանը պարտավոր էր նախ շնորհավորել մեծ իսլամական աշխարհին, որտեղ մենք ունենք մեծ թվով բարեկամ երկրներ՝ հատուկ ուղերձով, որ իսլամի հետևորդների համար նվիրական օրը անթույլատրելի է ներկել խաղաղ մարդկանց արյունով։ Ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանը գիշերային հարձակումը նախաձեռնել էր հենց «տոնական սիմվոլիզմի» շրջանակներում։ Վստահաբար՝ իսլամական աշխարհում (առաջին հերթին՝ մեր հարևան Իրանում) մեզ կհասկանային։

Երևանն ունի գրագետ, ակտիվ քայլերի հնարավորություններ՝ Ադրբեջանին զսպելու համար, որոնք չի անում՝ առաջացնելով անվերջ հարցեր»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930