Լեփ-լեցուն ու աշխույժ էր Հայաստանի Առնո Բաբաջանյանի անվան ֆիլարմոնիայի համերգասրահը:
Այստեղ «Մենք ենք» խորագրի ներքո համերգով ելույթ ունեցավ 45 տարվա պատմություն ունեցող Արմեն Դիվանյանի անվան «Արևներ» մանկապատանեկան համույթը Արփինե Հովհաննիսյանի ղեկավարությամբ:
Վերջերս անսամբլում կատարվել է զգալի սերնդափոխություն, պատանիները, գրեթե բոլորը, ավարտեցին ելույթները, իրենց տեղը զիջելով փոքրիկներին:
Կարդացեք նաև
Ըստ Արփինե Հովհաննիսյանի, մի քիչ ռիսկային էր այսքան փոքրիկներով համերգային ծրագիր սարքել ու մատուցել հանդիսատեսին, բեմ հանել երեխաների, ովքեր դեռ լիարժեք չեն տիրապետում խոսքին (3,4տ.), բայց ունենալով հիանալի,պրոֆեսիոնալ թիմ, լավ ծրագիր և պատրաստակամ ծնողներ,այնուամենայնիվ որոշում կայացրեցինք:
Երեխաների տարիքային դիապազոնը 3-11 տարեկան է: Հնչեցին կոմպոզիտորներ` Մ. Մավիսակալյանի, Կ.Պետրոսյանի, Է.Միհրանյանի, Ն.Զարիֆյանի, Ա. և Ն.Դիվանյանների, երգահաններ` Ս.Թորոսյանի, Ա.Գզրարյանի,Վ.Խաչատրյանի, Լ.Հարությունյանի երգերը:
Համերգը իրենց գեղեցիկ ելույթներով զարդարեցին «Ինսայդ» պարային խումբը Ռ.Արազյանի ղեկավարությամբ և «Թևանյան Արտ» ստուդիոն Շ.Թևանյանի ղեկավարությամբ:
Արփինե Հովհաննիսյանը նաև նշեց, որ մտադիր են մասնակցել մի շարք միջազգային մրցույթներին , թե տեղական, թե արտ երկրներում և, իհարկե, պատրաստել նոր համերգային ծրագիր, ի ուրախություն մեր բալիկների:
«Արևների» ա´յս սերունդի համերգային մեկնարկը տրված է: