Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կապ ապահովելու համար աբխազական երկաթուղու բացման հնարավորությունը:
«Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը նախանշված մասշտաբային «ճանապարհային քարտեզի» իրականացման համար: Դա պայմանավորված է և՛ պետությունների ղեկավարների մակարդակով ստորագրված փաստաթղթերի, և՛ համապատասխան հանձնաժողովների հետ, որոնք աշխատում են մեր երկրների կառավարությունների ղեկավարների հովանու ներքո»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ գործնականում ամենօրյա մակարդակով արվում է ամեն բան դրա իրականացման համար: Երկաթուղու աբխազական հատվածը դադարել է գործել վրաց-աբխազական պատերազմից հետո:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ