Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների ի հայտ գալուն: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օդային կառավարման միասնական համակարգ ստեղծելու ծրագրերը:
«Ռուսական կողմը բազմիցս իր բացասական վերաբերմունքն է հայտնել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի մշտական կամ քվազիմշտական ենթակառուցվածքների հնարավոր ի հայտ գալու նկատմամբ, և մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- ասել է Զախարովան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱԸ
Կարդացեք նաև
ալիեվը թքած ունի քո կարծիքի վրա, նա իր գործն առաջ է տանում։ Մենք են որ սրա ամեն մի ասածից կատաղում ենք