Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մանուկյանին և ևս 9 մարդու դատում են 2 տարի առաջ դատախազության դիմաց տեղի ունեցած ցույցի համար. Քրիստինե Վարդանյան

Հունիս 28,2023 18:05

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Տարոն Մանուկյանին և ևս 9 մարդու դատում են 2 տարի առաջ դատախազության դիմաց տեղի ունեցած ցույցի համար։

2021 թ․ ապրիլի 22-ին Դատախազության դիմաց՝ Սյունիքում իրավական ամենաթողության ու տասնյակ սյունեցիների բերման ենթարկելու դեմ խաղաղ հավաք էր իրականացվել, որի ընթացքում հարյուրավոր քաղաքացիներ վանկարկել են նույն կոչերը, որի համար Սյունիքում մարդիկ բերման էին ենթարկվել։

Ցույցի հազարավոր մասնակիցներից դատախազություն առանձնացրել է 10 քաղաքականապես ակտիվ քաղաքացիներ (որոնց թվում Երկիր Մեդիա հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն/ՀԵՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Տարոն Մանուկյանը ), որոնք մշտապես աչքի են ընկել գործող իշխանության դեմ անկաշկանդ տեսակետ արտահայտելով և հիմա նրանց դատում են Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար։

Երեկ դատարանը տասը անձին մեղավոր է ճանաչել ապօրինի քրեական գործով։ Տարոնը նրանց պատասխանել է այս կերպ։

Միայն հիշեցնեմ, որ Տարոնին բռնապետության բաստիոններն անցած տարի արդեն հասցրել են 6 ամիս բանտարկել մեկ այլ շինծու քրեական գործով, որը դեռևս ընթացքի մեջ է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930