Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ ո՞ւր՝ առանց պատիվ. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից. 168.am

Հունիս 28,2023 18:25

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը ներկյացնում է 168.am-ը:

Արլինգտոն… Վայր, որն աշխարհին նախ հայտնի է՝ որպես ԱՄՆ իդեալների և շահերի համար իրենց կյանքը չխնայած զինվորականների վերջին հանգրվան, վայր, որն ամերիկյան հայրենասիրության և արժանապատվության մարմնավորումներից է:

Վաշինգտոնյան հենց այս արվարձանում է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական բանակցությունը:

Հանդիպման ֆոն

  1. Հանդիպումը տեղի է ունենում նախատեսվածից 16 օր ուշացումով, որն ըստ ամենայնի Ադրբեջանի կողմից Ռուսաստանին արված ժեստ էր՝ ամերիկյան բանակցային տրեկը հետաձգելու համար, սակայն ՌԴ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները հասկանալիորեն որոշակի չափով ֆորա են տալիս Արևմուտքին:
  2. Կտրուկ սրվել է իրավիճակը Լաչինի միջանցքում, ինչը ոչ միայն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հերթական դրսևորումն է, այլև Փաշինյանի կողմից խնդրի նկատմամբ հանցավոր անտարբերության և զուտ «գալոչկայի» համար ձևիստական կչկչոցների արդյունք:
  3. Միջազգային կառույցների կողմից «թղթակենտրոն հայամետությունը», որ դրսևորվում է զանազան հայտարարություններով, բանաձևերով և քննարկումներով, այդ դիվանագիտական մակուլատուրայից այն կողմ, Հայաստանին և Արցախին առավել գործնական միջոցներ՝ սանկցիաներ, պատիժներ և այլն, առաջարկելու նշաններ չի ցուցադրում:
  4. Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները ոչ միայն մեզ հաթաթա տալու հերթական նոպայի մասին էին վկայում, այլև նորից անհամարժեք և թուլամորթ մեկնաբանությունների արժանացան Հայաստանի իշխանությունների կողմից:
  5. Վրաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի կողմից վերջերս ձեռք բերված համաձայնությունն Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի զարգացման հնգամյա ճանապարհային քարտեզի շուրջ կրկին վկայում է այն մասին, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» չունի համաշխարհային լոգիստիկ նշանակություն և հանդիսանում է բացառապես թուրք-ադրբեջանական գեոպոլիտիկ երազանք:
  6. Նիկոլի կողմից ԱԺ-ում արտաթորած վերջին խայտառակ թեզերը էլ ավելի են ամրացրել Ադրբեջանի քաղաքական և դիվանագիտական դիրքերը:

Ի՞նչ սպասել հանդիպումից

  1. 2020թ. նոյեմբերի 9-ից և հատկապես՝ 2021թ. հունիսի 21-ից հետո Հայաստանը ցանկացած բանակցությունների ներկայանում է 20-րդ դարի 20-ականների Գերմանիայի նման՝ «առանց բանակ, առանց զենք, առանց պատիվ»: Ուստի այս հանդիպումից ևս ոչ մի հայանպաստ լուծում ակնկալել չի կարելի, քանի դեռ մեզ շարունակում են ներկայացնել Փաշինյանը և իր թիմը:
  2. Նիկոլը ոչ թե իջեցրել է հայկական կողմի նշաձողը նման քննարկումներում, այլև առհասարակ վերացրել է հայկական շահերի թե՛ նիշը, թե՛ ձողը: Ուստի հայ ժողովրդի համար ոչ մի լավ ելք չի լինելու:
  3. Օգտվելով ռուսաստանյան խժդժություններից՝ ԱՄՆ-ը կգործադրի մաքսիմալ ջանքեր՝ Նիկոլին երեսափրկում՝ face-saving ապահովելու համար: Օրինակ՝ Արցախի «հայ բնակչության իրավունքներ և անվտանգություն», «29 800», «հումանիտար հարցեր» ձևակերպումների շուրջ:
  4. «Наш сукин сын» մոտեցմանը հավատարիմ՝ ԱՄՆ-ը ոչ միայն աչք է փակում Փաշինյանի ռեժիմի կողմից երկրի ներսում իրականացվող տեռորի և բռնաճնշումների վրա, այլև հիմքեր է ստեղծելու, որպեսզի Նիկոլը շարունակի կերակրել սեփական ժողովրդին փայտիկի վրա սառեցված, չուպաչուպսանման քարոզչական արտաթորանքով:

Հ.Գ. Արլինգտոն… Զմրուխտյա մարգագետնին տեղադրված սպիտակ քարերի անծայր և կոկիկ ատամնաշար, որը ռազմական փառքի, հայրենասիրության և մեծարանքի մարմնավորում է: Վաշինգտոնյան հենց այս արվարձանում իր մահկանացուն վերջնական կնքելուն մոտ է հայկական դիվանագիտությունը:

Սակայն այն երբեք Արլինգտոնում հուղարկավորվելու շանս չի ունենա, քանզի դա արժանապատվության և ոչ թե՝ գեոպոլիտիկ անկանոն հարաբերություններից անպատվորեն վերջին շունչը փչածների սիմվոլ է:

Եվ հետո, չէ՞ որ ինքնասպաններին ընդհանուր գերեզմանում չեն թաղում…

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

27.06.2023թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ չէ։ Մի էժանացրեք այդ տերմինը։ Նա շարքային գործակատար է ու կոռուպցիոներ։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930