Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստի ժամանակ քննարկվեց սոցիալապես խիստ անապահով ընտանիքների երեխաներին, որոնք պատրաստվում են առաջին դասարան հաճախել, գրենական պիտույքներ ու պայուսակներ նվիրելու ու այս նպատակով բյուջեից դրամական միջոցներ հատկացնելու հարցը։
Գյումրու քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանն ասաց, որ ամեն տարի մանկապարտեզից դպրոց ճանապարհելիս՝ համայնքապետարանը նվեր է անում գրենական պիտույքների ու պայուսակների տեսքով, ու ամեն տարի 3 միլիոն դրամ էր ծախսում։ Սակայն, այս տարի, ըստ նրա, նկատելի են կտրուկ թանկացումներ։
«Այս տարի ուսումնասիրելով՝ նկատեցինք, որ գրենական պիտույքները թանկացել են՝ մատիտից ու պայուսակից բռնած, այս տարի ստիպված նախատեսում ենք 4 միլիոն դրամ»,- հայտարարեց Լենա Ջիլավյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսում են 1000 երեխայի նվերներ գնել։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ