Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը չարաչար սխալվում է, թե կհոգնենք իր ստերին արձագանքել. Հայկ Մամիջանյան

Հունիս 28,2023 17:29

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ դրանք որակելով աբսուրդի թատրոն կամ մեկ հոգու շոու:

«Երեւի Փաշինյանի հաշվարկն այն է, որ մենք օրերից մի օր կհոգնենք իր ստերին արձագանքել, բայց այդ հաշվարկում ինքը չարաչար սխալվում է: Ինչ վերաբերվում է երեկվա խայտառակ շոուին, այն ինձ հիշեցնում է դպրոցական հուշատետրի լրացում: Ի՞նչ 3 հիասթափություններ ունեք, որո՞նք են 3 ձեռքբերումները… Մնում էր հարցնեին՝ սիրած ուտեստը կամ ինչպե՞ս ես վերաբերվում հուշատետրի հեղինակին»,- ասաց Մամիջանյանը:

«Արձանագրենք, որ մինչեւ 2019թ վերջ Փաշինյանը փաստացի չէր տիրապետում Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին, ինքը հիմա էլ դրան չի տիրապետում: Ոչ տարրերը կարողացավ թվի, էլ չեմ ասում, որ թվերը սխալ էր ասում…»,-ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը՝ հեգնելով նրա անհարկի արտաբերած որոշ արտահայտություններ եւ եզրույթներ:

Հայկ Մամիջանյանի ձեւակերպմամբ, շատ ավելի վտանգավոր են Փաշինյանի ներկայացրած ստերը. «Սկսենք Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ իր ասած անհասկանալի աբսուրդից: Ես երբեք չեմ հոգնելու կրկնել, որ այն սուտը, թե իբր Ապրիլյան պատերազմին աշխարհը, միջազգային հանրությունը չեն արձագանքել, pertect.TV-ի մակարդակի մանիպուլյացիա է: Ապրիլի 5-ին Մինսկի խմբի անդամ 9 երկիր տարածել է հայտարարություն՝ ներառյալ Թուրքիան, որում հստակորեն նշել է, վերահաստատել է, որ ուժային լուծում Ղարաբաղյան հակամարտությունը չունի:

Նշեմ նաեւ, որ Ապրիլյան պատերազմի ռազմական հաղթանակից հետո հայկական կողմը գրանցեց նաեւ մի շարք դիվանագիտական հաղթանակներ, որոնցից էին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Հիշեցնեմ՝ խոսքը գնում է շփման գծում մոնիտորինգային մշտադիտարկման առաքելության մասին, որը պրակտիկորեն կբացառեր պատերազմի վերսկսումը, որովհետեւ ագրեսոր կողմը հստակ կարձանագրվեր… Հիշեցնեմ, որ այս պայմանավորվածությունները զրոյացրին Նիկոլ Փաշինյանը եւ իր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, իսկ այդ պայմանավորվածությունները կյանքեր էին փրկելու»:

այկ Մամիջանյանի խոսքով, Փաշինյանը փորձում է ներկայացնել, թե իբր Ապրիլյան պատերազմից հետո ինքնորոշման մասին առհասարակ քննարկում չէր կարող լինել, մինչդեռ Ապրիլյանից հետո Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ կնքվել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որում հստակ արձանագրված էր ինքնորոշման սկզբունքը. «Հիշեցնեմ, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացվել է ԵՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանների կողմից: Ասել է թե՝ այն ունի օրենքի ուժ, իսկ դա օգտագործել որպես դիվանագիտական կռվան՝ փաշինյանենք չկարողացան»:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930