ArmLur. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրաբար առեւանգման գործով նախաքննական մարմինը վերցրել է 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի մեքենան ու մեկ ամիս այն չի տրամադրել Գալեյաններին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հունիսի 23-ին մեքենան ի պահ են հանձնել Գալեյաններին: Այսինքն նրանք մեքենա չեն կարող վաճառել մինչեւ քրեական գործի ավարտը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վարչապետի որդու գործով մաս կա անջատված, որով քննությունը ՀՀ քննչական կոմիտեում դեռեւս շարունակվում է: Մեզ հայտնի դարձավ, որ անջատված մասը վերաբերում է մայիսի 17-ին՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման դեպի օրը դատարանի բակում մյուս զինվորների ծնողների, մասնավորապես՝ Աստղիկ եւ Գարիկ Գալեյանների, Վահիկ Սահակյանի եւ մյուս ծնողների գործողություններին, թե նրանք ինչ են արել, երբ Աշոտ Փաշինյանին տեսել են Գայանե Հակոբյանի մեքենան նստելիս:
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: