Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից ունեցանք իշխանության ձախողած ծրագիր. հուլիսի 1-ից միկրոբիզնեսի դաշտում աշխատող գործատուներն արդեն 5000 դրամի փոխարեն 20% եկամտային հարկ կվճարեն յուրաքանչյուր աշխատակցի համար. Սամսոն Գրիգորյան

Հունիս 28,2023 17:10

«Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Սամսոն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Հուլիսի 1-ից միկրոբիզնեսի դաշտում աշխատող գործատուներն արդեն 5000 դրամի փոխարեն 20% եկամտային հարկ կվճարեն յուրաքանչյուր աշխատակցի համար։

Միկրոբիզնեսի հարկման այսքան խինդ ու հրճվանքով, պոպուլիզմով ներդրված դաշտը դարձավ հերթական պայթած փուչիկը։ Իշխանությունները սա բացատրում են ստվերի աճով։

Սակայն ոչինչ չի խոսվում այդ ստվերի դեմ պայքարի համար պետբյուջեից անխնա ֆինանսավորվող կառույցների ամլության մասին։ Ստացվում է, մշտապես ոչ կոմպետենտ պատկան մարմինների փոխարեն, նորից պատասխան է տալու ՀՀ քաղաքացին և տնտեսվարողը։

Ի սկզբանե համակարգը ներդրվեց՝ ավիրելով ընտիր կայացած Ընտանեկան Բիզնես հասկացությունը, բազմաթիվ հրաշալի առաջարկները անտեսելով։ Դրանցից մեկի մասին շատ էի խոսել ժամանակին՝ առաջարկելով թեթև արդյունաբերության կայացման և զարգացման համար, ոլորտում ներգրավված աշխատակիցներին հարկել ընդամենը 5.000 դրամով։ Սա կնպաստեր, որ սոցիալական ծրագրերի շահառու քաղաքացիներին բերեինք աշխատունակ քաղաքացիների խումբ, ապահովեինք նրանց համար ավելի մեծ եկամուտ, ազատեինք պետությունը խոշոր բեռից և Հայաստանում զարգացնեինք թեթև արդյունաբերությունը։
Բայց… այստեղ, ինչպես միշտ, ստացվեց «ինչպես միշտ», այսինքն, նորից ունեցանք իշխանության ձախողած ծրագիր։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930