Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանխարգելիչ արտակարգ քայլեր են պետք». «Միասին»-ի օրենքի նախագիծը Արցախի՝ իբրև անկախ միջազգային սուբյեկտի, կարգավիճակը ժխտող պաշտոնյաների հայտարարությունների քրեականացման մասին

Հունիս 28,2023 16:50

Հարգելի պարոն Թովմասյան,
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման անունից Ձեզ ենք հայտնում մեր լիակատար զորակցությունը գերվտանգավոր այս իրավիճակում, սգում և ցավակցում ենք զոհերի հարազատներին և ողջ արցախահայությանը։

Իրավիճակի հանգուցալուծման ակնկալիքով Ձեզ ենք ուղարկում մեր օրենսդրական նախաձեռնության առաջարկը՝ «Արցախի Հանրապետության՝ իբրև անկախ միջազգային սուբյեկտի կարգավիճակը ժխտող պաշտոնյաների գրավոր ու բանավոր հայտարարությունների քրեականացման մասին օրենք»։ Համոզված ենք, որ այս իրավիճակում կանխարգելիչ արտակարգ քայլեր են պետք։

Նախագիծ

Արցախի Հանրապետության՝ իբրև անկախ միջազգային սուբյեկտի կարգավիճակը ժխտող պաշտոնյաների գրավոր ու բանավոր հայտարարությունների քրեականացման մասին օրենք

1.Արցախի Հանրապետության և նրա կարգավիճակի մասին որոշում ընդունելը և դրա վերաբերյալ հայտարարություններ կատարելը ԱՀ Ազգային ժողովի բացառիկ իրավունքն է, որը նրան պատվիրակել են ԱՀ ընտրողները։

2.Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի լիակատար իրացման փաստը ժխտող գրավոր ու բանավոր հայտարարությունների հեղինակները Արցախի Հանրապետության տարածքում ենթակա են քրեական պատասխանատվության ։

Օրենքի ընդունումից հետո ԱՀ ԱԺ-ն ապահովում է սույն օրենքի կատարման համար անհրաժեշտ են օրենսդրական ակտերի ընդունումը ԱՀ կառավարության կողմից։

«Միասին» շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930