Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությունը հունիսի 28-ին, ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և ՆԳ նախարարության ղեկավար կազմի, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի ուղեկցությամբ, այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։
Ներքին գործերի նախարարություն