Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» պատրաստ է Արցախի հարցում իր տեսլականը ներկայացնել Հանրային հեռուստաընկերության եթերում

Հունիս 28,2023 16:12

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը Արցախի համար ճակատագրական այս շրջանում կարևոր է համարում Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի համապարփակ ներկայացումը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Այդ նպատակի համար մենք օգտագործում ենք ցանկացած հնարավորություն և հարթակ:

Հունիսի 25-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության՝ «Հանրային քննարկում» հեղինակային ծրագրի` Արցախին նվիրված քննարկմանը Պետրոս Ղազարյանը հայտարարեց, թե իրենք բաց են հարթակ տրամադրել բոլոր ուժերին՝ Արցախի հարցում իրենց տեսլականը ներկայացնելու համար:

Հիմք ընդունելով եթերում արված հայտարարությունը՝ Պետրոս Ղազարյանին առաջարկում ենք Արցախի խնդրի շուրջ հանրային քննարկման հրավիրել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի ներկայացուցչին՝ Շարժման տեսլականն ու տեսակետը ներկայացնելու համար: Շարժման Գործադիր մարմինը պատրաստ է առաջարկել իր ներկայացուցչին՝ քննարկմանը մասնակցելու համար:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման Գործադիր կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930