Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրներին ասել են՝ կամ մեզ հետ եք համագործակցում, կամ Ռուսաստանի. Անդրեյ Ռուսակով

Հունիս 28,2023 15:38

«Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը առանձնապես սենսացիա չէր մասնավորապես Ռուսաստանի Դաշնության համար: Դեռեւս 2022 թ. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկով է ստեղծվել նոր քաղաքական միությունը, որում ընդգրկվել են ԵՄ-ից դուրս գտնվող երկրները: Այն պետք է հարթակ դառնար անվտանգության, բարգավաճման, տնտեսական աճի վերաբերյալ հարցերի քննարկման, սակայն ինչպես Պրահայի գագաթաժողովում, այս անգամ եւս չքննարկվեցին հարցեր Եվրոպային վերաբերող, այլ քննարկվեցին հարցեր, որոնք վերաբերվում էին Եվրոպայի եւ Ռուսաստանի հարաբերություններին՝ բնականաբար բացասական համատեքստում»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում, Sputnik Գրուզիայի և Sputnik Մոլդովայի մամուլի կենտրոնների միացմամբ կայացած կլոր սեղանի ժամանակ նշեց Եվրոպական-ասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրեյ Ռուսակովը (լուսանկարում)՝ անդրադառնալով այս տարվա հունիսին Մոլդովայում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին:

«Մոլդովայում կայացած գագաթաժողովը եւս սենսացիա չէր, հերթական անգամ այն ցուցաբերեց ակնհայտ հակառուսական տրամադրություններ, որոշ շեշտադրումներ ավելի հստակ դարձան: Ժամանակին ԵՄ-ն ստեղծեց մի նախագիծ, որը կոչվում է Արեւելյան գործընկերություն, որտեղ ներառված էին 6 երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը եւ 3 արեւելյան երկրներ՝ Բելառուսը, Ուկրաինան եւ Մոլդովան»,- ասաց Անդրեյ Ռուսակովը: Հավելեց, որ այդ կառույցին միանալը բերել էր այդ երկրների՝ ներքին կյանքին խառնվելուն:

«Իմ պատկերացմամբ, Արեւելյան գործընկերությունը չգոյություն է: Անկեղծ ասած, ինձ թվում է, որ Եվրոպական քաղաքական համայնքն Արեւելյան գործընկերության ռեինկարնացիան է՝ ավելի կոշտ ձեւաչափով: Այնտեղ ներառված երկրներին, բացառությամբ Բելառուսի, ասվել է՝ կամ մեզ հետ եք համագործակցում, կամ Ռուսաստանի: Ընդ որում` համագործակցում եք բոլոր հարցերով՝ եւ կոնֆլիկտների, եւ տնտեսական հարաբերությունների մասով:

Ուզում եմ շեշտել, որ ՌԴ-ն չի դադարեցրել իր խաղաղապահ, խաղաղասիրական առաքելությունը տարածքային կոնֆլիկտները լուծելու նպատակով եւ միշտ ձգտել է ներգրավել միջազգային գործընկերների… Ռուսաստանը հանձնառու է հակամարտությունները կարգավորելու իր մտադրություններին, ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային կոնֆլիկտների, այնպես էլ Պրեդնիստրովիեի, եւ Օսիայի, Վրաստանի եւ Աբխազիայի»,-հավելեց Ռուսակովը:

Նրա խոսքով, Արեւելյան գործընկերության կազմի նախկին խորհրդային երկրները ծանր ընտրության առաջ են՝ Ռուսաստանի հե՞տ, թե՞ առանց Ռուսաստանի, որովհետեւ հսկայական տնտեսական խնդիրներ ունեն եւ տնտեսապես կապված են Ռուսաստանի Դաշնության հետ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930