Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդպիսի ֆորսմաժորային իրավիճակում հայտնված որևէ նորմալ իշխանություն հնարավորություն կգտներ այն կիրառելու»

Հունիս 28,2023 14:50

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Իսկանդերի չկիրառման վերաբերյալ պատմությունն իրականում այս իշխանություններին բնութագրող շատ հատկանշական դրվագ է։ Այո, պատերազմի առաջին օրերին Մոսկվայից «խնդրել էին», որպեսզի այն չկիրառվի։ Սակայն այդպիսի ֆորսմաժորային իրավիճակում հայտնված որևէ նորմալ իշխանություն հնարավորություն կգտներ այն կիրառելու համար։ Պետք է նշել, որ այդ զինատեսակը նպատակահարմար էր կիրառել հենց պատերազմի առաջին փուլում։ Վերջին օրերին դրա օգտագործումը ամբողջովին անիմաստ ու հուսահատ քայլ էր։

Սակայն, ինչպես բոլոր մյուս պարագաներում, այդ դեպքում ևս Փաշինյանի ու իր թիմի համար շատ ավելի կարևոր էր, թե ինչ կմտածեին միջազգային գործընկերները (տվյալ դեպքում՝ Ռուսաստանը) իրենց մասին։ Կառուցողական կողմի տպավորություն թողնելու մոլուցքը, ինչպես նաև իրավիճակի լրջությունը գնահատելու և վճռորոշ քայլեր ձեռնարկելու անկարողությունը այս իշխանությունների գլխավոր առանձնահատկություններից են։ Պատերազմի ավարտից հետո էլ էին նույն տրամաբանությամբ առաջ շարժվում։ Ադրբեջանը Հայաստանի տարածքներն էր օկուպացնում, իսկ իրենք ուրախանում էին, որ «միջազգային հանրության դիրքորոշումները համահունչ են Հայաստանի դիրքորոշումների հետ»։

Կենսական շահերը պաշտպանելու համար որոշ դեպքերում պետք է պատրաստ լինել դեմ գնալ խոշոր խաղացողների և նույն միջազգային հանրության կամքին։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Հայաստանը հենց այդպես էր գործում (Այժմ Ադրբեջանն է այդպես գործում)։ Օրինակ, քչերը գիտեն, որ 1993 թվականի աշնանը հայ-ռուսական հարաբերությունները այնքան էին լարվել, որ Մոսկվայից սպառնում էին Հայաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներով։ Բայց նույնիսկ այդ մթնոլորտում Երևանը կարևոր հարցում զիջումների չգնաց, և լարվածությունը ժամանակի ընթացքում անցավ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930