Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի խորհրդարանը հայկական պատվիրակությանը կոչ է անում ստեղծված իրավիճակում անհապաղ դադարեցնել Վաշինգթոնյան բանակցությունները

Հունիս 28,2023 13:23

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի այսօրվա նիստում ընդունվեց ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություն։ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ընթերցելով հայտարարության տեքստն, ասաց, որ ՀՀ պատվիրակությանը կոչ են անում անհապաղ դադարեցնել Վաշինգթոնյան բանակցությունները, մինչեւ Արցախի հետ շփման գծում ու ՀՀ հետ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը եւ այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների պահպանումը։ «Հակառակ պարագայում բանակցությունների շարունակումը կշարունակի ադրբեջանական ագրեսիվ պահվածքի խրախուսում եւ միջազգային մակարդակով արտոնություն»,- ասաց նա։

Արցախի խորհրդարանը հայտարարությամբ դիմում է նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ կոչ անելով կարեկցանքի հայտարարություններից, հորդորներից եւ խորհուրդներից զատ ձեռնարկել կոնկրետ գործնական քայլեր, մասնավորապես, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։

Դիմում են նաեւ ռուսական կողմին՝ կոչ անելով խաղաղապահ առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի ցեղասպան գործողությունները։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930