Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է կատարի Արցախի անվտանգության երաշխավորի ստանձնած պարտավորությունները․ «Հայաքվե»

Հունիս 28,2023 12:43

Պատերազմը չի ավարտվել 

Հունիսի 28-ին՝ ժամը  01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ:

Հայաստանի իշխանությունների անգործությունն Արցախի պաշտպանության հարցում ու պարտվողական քաղաքականությունը դիտարկվում է որպես Արցախի հայաթափմանը նպաստող գործընթաց, որը պետք է պատժվի քրեական օրենսգրքով։ Սա է ՀայաՔվե քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության հիմնարար կետերից մեկը։

Հայաստանի Հանրապետությունը պետք է կատարի Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի ստանձնած պարտավորությունները, հայ ժողովուրդը պետք է արտահայտի իր կամքը՝ Արցախն ազատ և անկախ տեսնելու հարցում։

ՀայաՔվե քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930