Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ է ուղարկվել ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական վարույթի վիճակագրական քարտն այն բովանդակությամբ, որ ՏԻՄ կազմում ձևավորված խնամակալության և հոգեբարձության մարմինների պաշտոնատար անձինք, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ չափահաս անձի նկատմամբ խնամակալություն նշանակելու համար դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի բացակայության պարագայում, 81 չափահաս քաղաքացիների նկատմամբ նշանակել են խնամակալություն:
Ավելին՝ առանց դատական ակտերի առկայության՝ ձևակերպվել է կենսաթոշակ:
Ըստ նույն աղբյուրի, վճարման ընդհանուր չափը 2019թ-ի դեկտեմբեր ամսից մինչև 2022թ-ի նոյեմբեր կազմել է 87.641.257 դրամ:
Կատարվում է նախաքննություն: