Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիները ձեզ չեն ասել՝ գնացեք բանակցեք, որ Արցախը Ադրբեջանի բռնակալի հետ բանակցի»․ պատգամավոր

Հունիս 28,2023 12:08

Երեկվանից ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել է 24 ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների եւ ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ հորդորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին եւ ԵՄ-ին չբավարարվել հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

‘SOS Artsakh’ initiative ends the 24-hour protest sit-in in front of the UN office in Yerevan, Armenia

‘SOS Artsakh’ initiative ends the 24-hour protest sit-in in front of the UN office in Yerevan, Armenia

«Մենք այստեղ ենք, որպեսզի հիշեցնեք միջազգային այս կառույցներին, որ ժամանակն է գործով ապացուցելու իրենց համամարդկային արժեքներին եւ սկզբունքներին հավատարիմ լինելը, ժամանակն է հայտարարությունների տեքստերից անդին արդյունավետ քայլերով ցույց տալու, որ իրենք իրական ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ջատագովն են, ժամանակ է դադարել լինել կույր, համր եւ խուլ։ Ժամանակն է, որ կանգնեն Արցախի ժողովրդի կողքին։ Մեզ համար սակարկման առարկա չէ արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացումը, սակարկման առարկա չէ մեր հանրապետության տարածքային ամբողջականությունը»,-ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

‘SOS Artsakh’ initiative ends the 24-hour protest sit-in in front of the UN office in Yerevan, Armenia

‘SOS Artsakh’ initiative ends the 24-hour protest sit-in in front of the UN office in Yerevan, Armenia

Նույն խմբակցությունից Արթուր Խաչատրյանն էլ հիշեցրեց, որ այս գիշեր ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Մարտակերտի եւ Մարտունու ուղղությամբ, չորս զոհ ունենք, սա, ըստ Խաչատրյանի, Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմի հերթական ահաբեկչական գործողությունն է Արցախի եւ համայն հայ ժողովրդի դեմ։

«ՄԱԿ-ի կանոնադրությունը հիմնադրվում է նաեւ ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի վրա, ՄԱԿ-ի ստեղծումից հետո տասնյակ պետություններ են ստեղծվել ազգերի ազատ ինքնորոշման եւ իրավահավասարության իրավունքով։ Ինչո՞վ է Արցախի ժողովուրդը պակաս այդ ազգերից»,-ասաց Խաչատրյանը։

Նա հիշեցրեց Կոսովոյի ճանաչման նախադեպը, ասաց՝ 2008-ին, երբ ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանը քննում էր Կոսովոյի հարցը, խորհրդատվական եզրակացությունը հստակ էր՝ միջազգային իրավունքը զարգացել է ազատ ինքնորոշման իրավունքը հարգելու ճանապարհով, տարածքային ամբողջականության սկզբունքը, որի վրա հղում է անում Ադրբեջանը, իսկ այսօր նաեւ Ադրբեջանի բարեկամ ՔՊ-ական իշխանությունը, որեւէ կերպ չեն արգելում ժողովուրդներին իրացնել ազատ ինքնորոշման իրավունքը․ «ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերը, որ Ադրբեջանի իշխանությունները ներկայացնում էին իրենց տեսակետից ելնելով, ու որը կրկնում է ՔՊ-ական իշխանությունը, կոչ էին անում դադարեցել ռազմական գործողությունները; Ադրբեջանը ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ այսօր է լսում ՄԱԿ-ին։ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրները, որոնք կոչված էին բանակցային գործընթացով ապահովել արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը, Արցախի վերջնական կարգավիճակի ճշտումը նաեւ ազատ ինքնորոշման իրավունքի եւ իրավահավասարության սկզբունքներից ելնելով, բազմաթիվ անգամ հայտարարում էին, որ ուժի կիրառումը երբեք անպատիժ չի մնա։ Ադրբեջանը ուժ կիրառեց 2020-ին, ուժ է կիրառում այսօր։ Ինչո՞ւ այսօր Ադրբեջանն անպատիժ։ Դուք, որ այսօր խոսում եք միջազգային իրավունքի, մարդու իրավունքների մասին, ինչո՞ւ հետեւողականորեն չեք պատժում Ադրբեջանին՝ ձեր իսկ սկզբունքներն ու խոսքերը ոտատակ տալու համար։ Մի՞թե Ադրբեջանի նավթային շանտաժն ավելի ուժեղ է, միթե Ադրբեջանի նավթն ավելի հզոր է, քան 120 հազար մարդու կյանքը, 30 հազար երեխայի կյանքն ու արցունքը, թերսնուցումը, կրթության, առողջության իրավունքից զրկվելը։ Մի՞թե կարելի է կրկնակի ստանդարտներն այսքան նողկալիորեն առաջ մղել։ Բա մարդու իրավունքներից եք խոսում, ուզո՞ւմ եք ձեզ հավատան, դե գնացեք Արցախ ու մարդու իրավունքներից խոսեք, կյանքի իրավունքից խոսեք»։

‘SOS Artsakh’ initiative ends the 24-hour protest sit-in in front of the UN office in Yerevan, Armenia

‘SOS Artsakh’ initiative ends the 24-hour protest sit-in in front of the UN office in Yerevan, Armenia

Խաչատրյանը դիմելով ՄԱԿ-ին, միջազգային կառույցներին, ասաց՝ Ադրբեջանը թքած ունի միջազգային իրավունքի վրա, Ադրբեջանը փաստացի ասում է՝ միջազգային իրավունքը չի գործում, ես ուժի միջոցով իմ ուզածն արեցի․ «Եթե դուք հույս ունեք պահպանել այն իրավունքն ու աշխարհակարգը, որը դուք ստեղծել եք, ուրեմն խոսքից պիտի անցեք գործի։ ՄԱԿ անվտանգության խորհուրդը պիտի հավաքվի ու դատապարտի ադրբեջանական ագրեսիան եւ իրականացնի այդ դատապարտումը, պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի, Սոկարի, եւ Ադրբեջանի բեղավոր բռնակալի նկատմամբ, այլապես ԱՄԿ-ի ընդունած բոլոր փաստաթղթերը թափոնի արժեք էլ չեն ունենա»։

‘SOS Artsakh’ initiative ends the 24-hour protest sit-in in front of the UN office in Yerevan, Armenia

10:00 «SOS Artsakh» ՀՅԴ-ն 24-ժամյա նստացույցն ավարտում է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց

Խաչատրյանի խոսքով՝ ցանկացած փաստաթուղթ, որն այսօր ԱՄՆ-ում ստորագրվի, որը հակասում է հայ ժողովրդի իղձերին ու նպատակներին, առոչինչ են․ «Դուք չունեք այդ իրավունքը, ձեզ Արցախի ժողովուրդը չի ասել՝ գնացեք ինչ-որ հարթակների մասին բանակցեք, որ արցախցիներն Ադրբեջանի բռնակալի հետ պետք է բանակցեն։ Չեղարկվելու է ցանկացած համաձայնություն, եթե այսօր ԱՄՆ-ում համաձայնություն ձեռք բերվի, դա գրոշի արժեք չի ունենա։ Հանկարծ ձեր մտքով չանցնի՝ Արցախի ժողովրդի նկատմամբ «սիրուց» դրդված ասել, թե Արցախը չենք կարողանում փրկել, արցախցիներին փրկենք։ Դա այն է, ինչ Ադրբեջանը պահանջում է ձեզանից»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930