Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ կտա Երասխ-Հորադիզ երկաթգծի շահագործումը. «Իրավունք»

Հունիս 28,2023 11:27

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օրերս ասաց, որ կողմերի մոտ կա շատ կարեւոր կոնսենսուս առ այն, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից: Ի՞նչ կտա կողմերին այս երկաթգծի շահագործումը, հարցի պատասխանը տալիս է քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը:

—Եթե իսկապես այդ երկաթուղին վերագործարկվի, ապա Երեւանից դեպի Ջուլֆա, որ Իրանի սահմանն է, գնացքը կանցնի 3 ժամում: Այդ դեպքում մեր բեռնափոխադրումը Իրանի հետ շատ ավելի հանգիստ ու էժան կլինի:

Նույն գիծը կարելի է շարունակել ու միանալ Կապանին, այսինքն՝ մենք Երեւանից գնացքով 3.5 ժամում կհասնենք Կապան:

Այսինքն՝ մենք կարող ենք Երեւանից գնալ դեպի Երասխ, Երասխի մոտ կմտնի Ադրբեջանի տարածք, այնտեղից գնա մինչեւ Ջուլֆա ու այնտեղ միանա Իրանին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930