Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքա՞ն կարելի է կցորդի դերում լինել: Վերջ ի վերջո, պետք է, չէ՞, ցույց տալ, որ հայ ժողովուրդը պոտենցիալ ունի, որ Հայաստանն Արցախի կողքին է․ Արցախի թեմի առաջնորդ․ «Իրավունք»

Հունիս 28,2023 11:44

Արդեն 199-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը շրջափակված է Ադրբեջանի կողմից: Այս ամենով հանդերձ, սակայն, Արցախում կյանք կա, արեւ կա՝ չնայած անձրեւոտ եղանակին, ամենօրյա պայքար կա, որ կարծրացնում է մեր հայրենակիցների ամուր պայքարի ոգին: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով տոտալ շրջափակման հետեւանքներին, ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

— Սրբազան, Դուք փորձե՞լ եք դիմել թշնամական երկրի հոգեւորականներին, չէ՞ որ դա էլ կարող է իր ազդեցությունը ունենալ:

— Գիտեք, ես միանշանակ դեմ չեմ նման երկխոսության, բայց տեսնելով այն հոգեւոր այրերին, ովքեր պարբերաբար գալիս են Դադիվանք, կներեք, բայց ես նրանց մեջ երկխոսության գնալու պոտենցիալ չեմ տեսնում: Նման հանդիպումներ ամենաբարձր մակարդակով բազմիցս են եղել` դեռ Վազգեն Վեհափառի շրջանից սկսած, բայցեւ որեւէ հանդիպում նշանակալից դեր չի խաղացել: Ադրբեջանցի հոգեւոր այրերը ուղղորդվում են մեկ կետից, եւ այդ կետը հակահայ, հակաքրիստոնեական արժեքների ամրապնդումն է:

Մենք լրջորեն պետք է մտածենք, թե ինչ մարտահրավերների առաջ ենք կանգնած: Ադրբեջանն ինչ ուզում՝ անում է, իսկ մենք կցոդի դերում ենք այսքան ժամանակ. կիսատ-պռատ պատասխաններ ենք տալիս, մինչդեռ վաղուց պետք է նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնեինք, դառնայինք թելադրող… Ինչքա՞ն կարելի է կցորդի դերում լինել: Վերջ ի վերջո, պետք է, չէ՞, ցույց տալ, որ հայ ժողովուրդը պոտենցիալ ունի, որ Հայաստանն Արցախի կողքին է: Սա այն հարցն է, որ պետք է կուսակցական հայացքները մի կողմ դնել ու համախմբվել: Ես ճգնաժամից դուրս գալու այլ ճանապարհ չեմ տեսնում: Միայն պառակտվածությանը վերջ տալով՝ կարող ենք փրկել Արցախը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930