Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ
– Այս հակասություններն ինչի՞ արդյունք են:
– Այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը Շուշի եւ Հադրութ տվող է, Թուրքիայի եւ Ադրբեջանի շահը սպասարկող է: Նա Հայաստանի երրորդ հանրապետության թշնամին է: Երրորդ հանրապետության հիմքն արցախյան շարժումն է, եթե այդ շարժումը չկա, չկա եւ երրորդ հանրապետությունը: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը վարկաբեկեց գեներալներին, արցախյան պատերազմում մեծ ավանդ ունեցողներին, որոշ հերոսների դատապարտեց, ինչո՞ւ Արմեն Աշոտյանին կալանավորեց:
Որովհետեւ նրանք իր պլաններին խանգարում են: Նիկոլ Փաշինյանի համար Արցախը բեռ է, բեռ էլ եղել է: Նա իշխանության է եկել, որպեսզի Արցախը տա: Շատ հնարավոր է, որ նոր պատերազմով գնա նոր զիջումների: Առանց դելիմիտացիայի նա Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը համարում է Ադրբեջանի տարածք: Ինչո՞ւ է հարցնում, թե մենք ի՞նչ կապ ունենք Արարատ լեռան հետ: Նույնիսկ կոմունիստները Խորհրդային Հայաստանի զինանշանի վրա չեն արգելել պատկերել Արարատ լեռը: Այդ մարդը հայկականության հետ կապերը խզած տարր է: Նրա ուշքն ու միտքը Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելն է: Նույնիսկ ԽՍՀՄ-ը չի հրաժարվել Արարատից: Երբ իր հերթական հիմարությունը դուրս տվեց 2021-ի հունվարին, համանախագահ երկրներից` Ռուսաստանից Իգոր Պոպովը անդրադարձավ նրա տգիտությանը՝ հրապարակելով, թե ինչ է առաջարկվել Ադրբեջանին, այսինքն` ինչպիսի ժառանգություն է ստացել Փաշինյանը: 2021 թ․ հունվարի 13-ի ն Իգոր Պոպովն ասել է, որ Արցախը ստանալու էր միջանկյալ կարգավիճակ, 5 շրջանն անցնելու էր Ադրբեջանին, տեղակայվելու էին միջազգային խաղաղապահներ, Արցախում լինելու էին հայկական զինված ուժեր, ներքին զորքեր, հայկական ոստիկանություն եւ կառավարություն: Շուշին ու Հադրութը եւս հայկական էին մնում, Լաչինն ու Քարվաճառը` հայկական վերահսկողության տակ: Եւ Արցախի ժողովուրդը ստանալու էր պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի իրավունք: 2009-2013 թթ․ համանախագահ երկրների նախագահները` Դմիտրի Մեդվեդեւը, Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը եւ Վլադիմիր Պուտինը, արել են ավելի քան 5 հայտարարություն, որտեղ հստակ ասվում է, որ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը պարտադիր է: Այդ մասին ամրագրված է փաստաթղթերում: 2016 թ․ հոկտեմբերին էլ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ժամանակ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ճանաչել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նույն 2016-ին Նիկոլ Փաշինյանին պարտության եւ խայտառակության մատնած Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ աշխարհն իրեն փակ դռների ետեւում ստիպում է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Բա որ հնարավորություն չկար Արցախը հայկական պահելու, ո՞վ էր Իլհամ Ալիեւին ստիպում ճանաչել Արցախի անկախությունը: Այլմոլորակայիննե՞րը:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: