Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Հանդիպմանը Բայրամովը դժգոհել է, որ հայկական կողմը ցանկանում է խոչընդոտել խաղաղության գործընթացին և սադրանքների է դիմում:
Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում ընթացիկ վիճակը:
Բայրամովն ասել է, որ խաղաղության գործընթացի հաջողության համար անհրաժեշտ է դուրս բերել հայ զինվորականներին, որոնք «դեռևս լիարժեք դուրս բերված չեն Ադրբեջանի տարածքից, և հետևել ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության ոչ թե խոսքով, այլ գործով»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ