Լրահոս
Օրվա լրահոսը

Արփի համայնքի նախկին ղեկավարն ապօրինի աճուրդ-վաճառքներ է կազմակերպել․ահազանգ ոստիկանությանը

Հունիս 27,2023 22:35

Aravot.am-ի տեղեկություններով, ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի համայնքի նախկին ղեկավար Գ․ Գ․-ն, իր պաշտոնավարման տարիներին՝ 2008-2016 թվականներին թույլ է տվել չարաշահումներ։ Մասնավորապես, նա կադաստրային ծածկագրերով անցկացրել է հողատարածքների կեղծ եւ ձեւական աճուրդ վաճառք՝ դրանք օտարելով հարազատ եղբորը, իր մտերիմներից մեկին ու ինքն իրեն։

Փաստորեն՝ Գ․Գ․-ն, որպես պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ծառայողական շահերին ի վնաս, մասնավորապես՝ հանդիսանալով Արփի համայնքի համայնքապատկան հողատարածքների օտարման սակարկությունների աճուրդավար, կազմակերպել եւ անցկացրել է ապօրինի աճուրդ վաճառքներ եւ կեղծ տեղեկություններ է մտցրել պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթերի մեջ։ Նրա կողմից թույլ տրված ապօրինությունների արդյունքում համայնքին պատճառվել է էական վնաս:

Փաստաթղթերի եւ տվյալների ուսումնասիրությունը կարող է առերեւույթ վկայել ենթադրաբար հանցանքի կատարման պահին գործած «ՀՀ քրեական օրենսգրքի» 308 հոդվածի 1-ին մասի, 314 հոդվածի 1-ին մասի, այնպես էլ գործող «ՀՀ քրեական օրենսգրքի» 441 հոդվածի 1-ին մասի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) եւ 445 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) նախատեսված հանցագործությունների հատկանիշների առկայության մասին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե:

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930