Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուկրաինայից Հայաստան է տեղափոխվել ՀՄՊ-ի մասնակից` անհայտ կորած համարվող հայի աճյունը

Հունիս 27,2023 21:55

Այսօր` Տավուշի մարզի Սարիգյուղ բնակավայրում հողին հանձնեցին Հայրենական մեծ պատերազմի մասնակից Բոլշևիկ Դավթյանի աճյունը: Վերջինիս համարվում էր անհայտ կորած մինչ 2020թ.-ը: Սարիգյուղ բնակավայրի վարչական ղեկավար Սեյրան Սարիբեկյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ նրա գերեզմանը հայտնաբերվել է Ուկրաինայում անհայտ կորածների հարցերով զբաղվող կազմակերպության կողմից:

«Բոլշևիկ Դավթյանի գերեզմանը 2020թ.-ին հայտնաբերվել է Ուկրաինայի Ժիտոմիրի շրջանում: Գերեզմանում եղել է սրվակ, որտեղ գրված են եղել նրա անձնական տվյալները: Համավարակով և այլ խնդիրներով պայմանավորված` աճյունի տեղափոխումը ձգձգվել է: Ուկրաինայում Հայաստանի դեսպանության և Ուկրաինայի հայերի միության ջանքերով աճյունն այսօր ամփոփվեց հայրենի հողում: Նշեմ, որ ՀՄՊ-ին Սարիգյուղից մասնակցել է 205 մարդ, որից 104-ը համարվում են անհայտ կորած: Բոլշևիկ Դավթյանը պատերազմ էր մեկնել եղբոր հետ, նա նույնպես համարվում է անհայտ կորած»,-նշեց Սարիբեկյանը:

ՀՄՊ-ում անհայտ կորածների հայտնաբերման և աճյունների տեղափոխման աշխատանքներին աջակցելու համար` Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը շնորհակալագիր հանձնեց Ուկրաինային հայերի միության փոխնախագահ` Դավիթ Մկրտչյանին:

Համայնքապետի կողմից շնորհակալագրեր կփոխանցվեն նաև Ուկրաինայում ՀՀ դեսպանին, «ՈՒՀՄ»-ի փոխնախագահներին:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930