Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենուհի Կյուրեղյան․ «Ալիեւը հայտարարում է, թե Մինսկի խմբի համանախագահների գործառույթները կարելի է համարել ավարտված, ասես, ինքն է դրանք տվել ու հիմա էլ պատրաստվում է նրանց աշխատանքից ազատել»

Հունիս 27,2023 21:21

ՀՀ ԱԺ «Հայաստան»  խմբակցության դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը որպես ՀՅԴ ԳՄ նախաձեռնած ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանատների եւ ԵՄ հայաստանյան գրասենյակի առջեւ  իրականացվող շուրջօրյա նստացույցի գլխավոր նպատակ նշեց մեկ անգամ եւս եւ հատկապես Մինսկի խմբի համանախագահ այս երկրների ղեկավարների մեծ ուշադրությունը հրավիրել Արցախում տիրող իրավիճակի վրա։

«Այսօր Արցախում իրականացվողը այլ կերպ, քան ցեղասպանական գործողություն, հնարավոր չէ գնահատել։ Ու դեռ ավելին, մի կողմից  էլ Ալիեւը հայտարարում է, թե Մինսկի խմբի համանախագահների գործառույթներն այլեւս կարելի է համարել ավարտված, ասես, ինքն է այդ լիազորությունները այդ համանախագահների խմբին տվել ու հիմա էլ արդեն պատրաստվում է աշխատանքից ազատել։

Մենք կոչ ենք անում այս երկրների իշխանություններին՝ նախ, արձագանքել Ալիեւի այդ տխրահռչակ հայտարարություններին եւ երբեւէ ցած չդնել իրենց լիազորությունները, չմոռանալ իրենց լիազորությունների մասին, որ կոչված են Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը լուծելու եւ առաջին հերթին հենց ՄԱԿ-ի փաստաթղթերով ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա եւ ոչ թե տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։

Բացի դա, մենք այս միջոցառմամբ մեկ անգամ եւս նաեւ մեր հանրությանն ենք կոչ անում հասկանալու, որ այսօր Արցախը այս իրավիճակում է առաջին հերթին մեր երկրի իշխանությունների գործունեության արդյունքում։ Մի կողմից պահանջում ենք, որ Մինսկի խմբի համանախագահները տեր կանգնեն իրենց լիազորություններին, մյուս կողմից այսօրվա մեր իշխանությունները շարունակում են Ադրբեջանի ցեղասպանական գործունեության որակը եւ նույն ձեւաչափերով իրենք են հայտարարություններ անում եւ ընդունում Արցախը Ադրբեջանի կազմում է։ Եվ մենք կոչ ենք անում առաջին հերթին մեր հանրությանը՝ տեր կանգնել մեր Արցախին, պայքարել արցախահայությանը այդ վիճակից հանելու համար»,-ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Իսկ ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հավելեց, որ ակցիան գործիքակազմերից մեկն է, որն այս պահին նպատակահարմար են գտել օգտագործելու։ «Կարծում ենք, այս ակցիան իր հասցեատիրոջը կգտնի։ Եվ այն ծանր վիճակը, որում այսօր գտնվում է Արցախը նաեւ տարբեր հարթակներից  մեր ձայնը բարձրացնելով, կփորձենք օգտակար լինել Արցախում գտնվող մեր քույրերին ու եղբայրներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930