Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաճախ կանգնում ես երկընտրանքի առաջ՝ մեկի գլուխը ջարդես, ենթարկվես պատասխանատվությա՞ն, թե՞ ինչ ճանապարհ ընտրես». Իշխան Սաղաթելյան

Հունիս 27,2023 20:30

«Մեկ դերասանի, ընդ որում, հանցագործ դերասանի բեմադրություն է Ազգային ժողովում: Ակնհայտ է նրա նպատակները: Խնդիրն այն է, թե ոնց ժողովրդին զերծ պահել այս ինֆորմացիոն ահաբեկչական գործողությունից, որովհետեւ սա ահաբեկչական գործողություն է: Ակնհայտ է, որ իրենց նպատակն է ժողովրդին պատրաստել նոր կապիտուլյացիայի՝ ելք չկա, ճար չկա,պետք է թշնամու պայմաններն ընդունենք, հանձնենք երկիրը»,- այսօր Ֆրանսիայի դեսպանատան մոտ նստացույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում խոսելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում վարչապետ Փաշինյանի հայտարարությունների մասին՝ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Հարցին, թե ինչու չեք գնում քննիչ հանձնաժողովի նիստերին, բայց գնում եք ԱԺ նիստերին, որտեղ «ռազբորկաներ» են՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ այդ մթնոլորտը իշխանականներն են ստեղծում խորհրդարանում. «Սա է սրանց մակարդակը, հաճախ տեղ չեն թողնում, հաճախ կանգնում ես երկընտրանքի առաջ՝ մեկի գլուխը ջարդես, ենթարկվես պատասխանատվությա՞ն, հանդուրժե՞ս, այդ պայմաններում աշխատե՞ս, թե՞ ինչ ճանապարհ ընտրես: Ես գիտեմ, որ հանրությունը զզվել է այդ տեսարաններից»:

Դիտարկմանը, որ արժանապատվության խնդիր է դա, որովհետեւ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը գեներալի վրա մատ է թափ տալիս՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Կոնջորյանը ու մնացածը եթե մի օր, մի ժամ պետական պահպանությունից զրկվեն, ոչ միայն պապանձված լեզուները բերանից դուրս չեն հանի, այլ նաեւ իրենց տնից դուրս չեն գա, ավելին՝ իրենց տանն էլ հանգիստ չեն կարող նստել»:

Ըստ Սաղաթելյանի, երբ թշնամին կրակում է Երասխում, այդ մարդիկ, այս իրավիճակից ելնելով, եթե մի գրամ ամոթ ունենային, պիտի տնից դուրս չգային ու պիտի վաղուց արտագաղթած լինեին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930