Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմից հետո բունկեր փախած եւ վախվխորած կապիտուլյանտն իր թիմով այսօր այնքան է լկտիացել, որ փորձում է պատմություն սրբագրել». Շարմազանով

Հունիս 27,2023 19:45

Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել է 24 ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների եւ ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ հորդորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին եւ ԵՄ-ին չբավարարվել հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

Ֆրանսիայի դեսպանատան մոտ ցույցին մասնակցում էր նաեւ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձավ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե ինքը մեղք չունի. «Իհարկե, մեղք չունի, մեղքը մերն է, որ իր նման կապիտուլյանտը դեռ վարչապետի աթոռին է բազմած ու լկտիաբար գալիս, ի լուր ամբողջ աշխարհի ստեր է տարածում՝ անարգելով երեսնամյա մեր պայքարը: Պատերազմից հետո բունկեր փախած եւ վախվխորած կապիտուլյանտն իր թիմով այսօր այնքան է լկտիացել, որ փորձում է պատմություն սրբագրել եւ իր հակառակորդների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնել:

Նիկոլ-Ալիեւ-Էրդողան տրիոյին չի հաջողվելու հասնել իրենց նպատակին: Այստեղ երկու ճանապարհ կա՝ կամ պետք է նիկոլանման ապրել ու հանձնել Արցախը, դառնալ թուրքի ստրուկ, կամ պետք է կամք դրսեւորել, փորձել արթնացնել մեր հայության բջիջները: Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է բերել պատերազմ, ես նաեւ դա իր դեմն եմ ասել արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը: Ինքը ասում է՝ Արցախը շանս չուներ ինքնորոշվելու, հանձնված էր: Ա՛յ խելոք, բա որ Արցախը հանձնված էր, ինչո՞ւ Ալիեւը չէր մասնակցում Շուշիում Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը, այլ դու էիր մասնակցում: Շուշիում ինչո՞ւ էիր դու տրնգի պարում, այլ ոչ թե Ալիեւն ու Մեհրիբանը: Բա որ Արցախը հանձնված էր, ինչո՞ւ էր քո կինը հրավիրում Մեհրիբանին Շուշի, այլ ոչ թե Մեհրիբանը՝ ձերոնց»:

Շարմազանովը նշեց, որ եթե Մադրիդյան սկզբունքները այդքան վատ լինեին, ինչի՞ էր նա իր կառավարության ծրագրում ներառում. «Ամեն անգամ ավելի նողկալի ու ավելի մեծ սուտ է հորինում, որպեսզի հասարակությունը հավատա: Մենք դրա դեմը պետք է առնենք համազգային ընդվզումով: Որ հայ ժողովուրդը ոտքի կանգնի, ոչ ապստամբության, ոչ այլ բանի կարիք չի լինի, ինքը խելոք կգնա»:

Նա ասաց, որ հարյուր հազարավոր մարդիկ ստորագրում են, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում ու եթե այդ 100-200 հազար մարդիկ գան մի օր հրապարակում կանգնեն, ի՞նչ պիտի անի Նիկոլ Փաշինյանը. «Պիտի կրակի՞, ուզում եմ տեսնեմ էդ ո՞ր խելոքը պիտի կրակի»: Շարմազանովի դիտարկմամբ՝ ես ի՞նչ քննարկեմ մեկի հետ, որն ասում է՝ Նոյյան տապանի, Արարատի հետ մենք ի՞նչ կապ ունենք. «Որ այդպես լիներ, Արարատ Միրզոյանի ծնողները Արարատի անունը պիտի դնեին Արագած, իր ախպերն էլ Սիփանի անունը պիտի դներ Սեւան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930