Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներին ասացինք՝ բավական է կրավորական կեցվածք ունենան». ՀՅԴ-ական ցուցարարների պահանջը հանձնել են ՌԴ դեսպանատուն

Հունիս 27,2023 19:07

«Կոնկրետ ՌԴ դեսպանատնից արձագանք կա: Առաջիկա ժամերին ցույցի մասնակիցների կողմից գրավոր պահանջ է լինելու, դեսպանատնից պատրաստակամություն են հայտնել, որ կհանդիպեն ու կվերցնեն այն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել է 24 ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների եւ ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ հորդորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին եւ ԵՄ-ին չբավարարվել հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

Ավելի ուշ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՌԴ դեսպանատան մոտ նստացույցի ժամանակ տեղեկացրեց, որ բողոքի գործողություների մասնակիցների համակարգված փաստաթուղթ են փոխանցել դեսպանատանը եւ ստացել խոստում, որ այն կտան ղեկավարությանը. «ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներին ասացինք՝ բավական է կրավորական կեցվածք ունենան, ռուս խաղաղապահներն ու ռուսական կողմը պետք է շատ ավելի կտրուկ գործողությունների դիմեն՝ այս իրավիճակը շտկելու, որովհետեւ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրող կողմերից մեկը ՌԴ-ն է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930