Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակառակորդն օգտագործել է խլացնող ազդակներ, որպեսզի հարվածի օրն ու ժամը չկարողանային ճիշտ գնահատել»․ Անդրանիկ Քոչարյան

Հունիս 27,2023 18:55

Հակառակորդն օգտագործել է խլացնող ազդակներ, այլ բնույթի «խաղեր» է կիրառել, որպեսզի հարվածի օրն ու ժամը չկարողանայինք ճիշտ գնահատել։ Այս մասին 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ նախքան պատերազմը ՀՀ Զինված ուժերը 30 տոկոս են գնահատել պատերազմի հավանականությունը եւ հարցին, թե ինչո՞վ է բացատրվում, որ հետախուզությունը չի իմացել պատերազմի մասին, Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Շատ այլ ազդակներ էլ կային, նաեւ այդ ազդակները խլացնող ազդակներ էլ են եղել, հակառակորդն օգտագործել է հենց խլացնող ազդակներ, այլ բնույթի «խաղեր» է կազմակերպել, որպեսզի դուք հարվածի օրն ու ժամը չկարողանաք ճիշտ գնահատել ու ֆիքսել։ Այս քննիչ հանձնաժողովի գործը ո՞րը պետք է լինի՝ բացահայտել այն իրողությունները, որոնց պատճառով ունեցել ենք ոչ միայն մարդկային ու տարածքային կորուստներ, այլ կանգնած ենք եղել աղետի առաջ»։

Հարցին՝ երբ ասում է՝ խլացնող ազդակներ են եղել, արդյոք նկատի ունի՞ նաեւ ՌԴ ԳՇ պետ Գերասիմովի հայտարարությունը,  ըստ որի՝ պատերազմի վտանգ չկար, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Այո, եղել են խլացնող գործոններ։ Հիմա անընդհատ խոսվում է «5-րդ շարասյան», տարբեր ձեւաչափերով դրանց օգտագործման մասիին։ Ոնց որ թե, բոլորը զգում են, որ ինչ-որ ուժեր կան, որոնք նպաստել են ինչ-որ ուժերի շահերին։ Բայց մենք ապրում ենք մեր երկրում, եւ մեր բոլոր ուժերը պետք է նպաստեին մեր երկրի շահերից բխող գործողություններին եւ հեռու պահեին մեզ անհաջողություններից»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930