Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ֆրանսիական ջերմ ու խիտ հարաբերություններն ինստիտուցիոնալ առումով զարգացնելու մեծ ներուժ կա՝ այդ թվում նաև դատաիրավական բարեփոխումների համատեքստում. Դեսպան Լույո

Հունիս 27,2023 18:50

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը:

Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին և բարձր գնահատել թիրախային տարբեր ուղղություններով Ֆրանսիայի հետ համագործակցությունը:

Դեսպան Լույոն շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ընդունելության համար և ընդգծել, որ հայ-ֆրանսիական ջերմ ու խիտ հարաբերություններն ինստիտուցիոնալ առումով զարգացնելու մեծ ներուժ կա՝ այդ թվում նաև դատաիրավական բարեփոխումների համատեքստում՝ Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակում: Դեսպանը նաև ընդգծել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդմանն ու ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի,  ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազությունում ընթացող բարեփոխումները, որոնք ներառում են դատախազների բարեվարքության ստուգումը (ներկայում հանրապետության դատախազների շուրջ 35 տոկոսն անցել է բարեվարքության ստուգում), դատախազների գիտելիքների շարունակական կատարելագործումը, պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտներում Դատախազության գործառույթների իրականացման կատարելագործումը:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ Դատախազությունն անհանդուրժող վերաբերմունք ունի կոռուպցիոն հանցագործությունների, ինչպես նաև բանակի, խոցելի խմբերի և անչափահասների դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի դատախազությունների միջև համագործակցությունը խթանելու հեռանկարը՝ ուղղված կոռուպցիոն հանցագործությունների, փողերի լվացման, ապօրինի հարստացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կիբեռհանցավորության դեմ պայքարին, ինչպես նաև այս ոլորտներում երկու երկրների դատախազների համար վերապատրաստման ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930