Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագծով՝ լիցենզավորված անձանց Արցախում հնարավորություն կտրվի բժշկական օգնություն իրականացնել նաև լիցենզավորման վայրից դուրս

Հունիս 27,2023 18:34

Հունիսի 27-ին ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է հերթական նիստը:
ԱՀ առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը ներկայացրել է ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում լիցենզավորված անձանց հնարավորություն կտրվի բժշկական օգնության և սպասարկման նախատեսված տեսակների դեպքում լիցենզավորված գործունեությունը իրականացնել նաև լիցենզավորման վայրից դուրս:

Հիմնական զեկուցողի կողմից օրենքի նախագիծը լրամշակման նպատակով հետ է վերցվել:

«Զբաղվածության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով, որը ներկայացրել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վ. Առաքելյանը, առաջարկվում է աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշներում ընդգրկել նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում **-ով նշված բնակավայրերից, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո, Քարեգահ համայնքներից, Ներքին Սուս համայնքի Ներքին Սուս բնակավայրից, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ համայնքից, ինչպես նաև Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ բնակավայրի բռնազավթված մասից տեղահանված լինելու հանգամանքը:

Հանձնաժողովը հավանություն է տվել նախագծին: Այն կներկայացվի ԱԺ հերթական նիստի քննարկմանը:

Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930