Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղունցի խոսքով` երիտասարդ այգեգործները աջակցություն պետք է ստանան, որովհետև նրանք գոյաբանական խնդիր են լուծում

Հունիս 27,2023 18:18

Հունիսի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովը լսումներ է կազմակերպել, որին հրավիրվել են գյուղատնտեսության նախարար Գ.Հայրիյանը, շրջվարչակազմերի ներկայացուցիչներ և այգեգործներ:

Քննարկվել են կարկտահարության հետևանքները մեղմելուն ուղղված միջոցառումները:

Գեորգի Հայրիյանի խոսքով՝ 2023 թվականը երաշտի, կարկուտի, սելավի տարի էր, որի հետևանքով մեծ կորուստներ ենք ունեցել:
Վնասներ են կրել հիմնականում Ասկերանի ու Մարտակերտի շրջանները, հունիսի 15-ի տվյալներով կարկտահարվել է 1661,4 հա տարածք:

Լսումներին ներկա երիտասարդ այգեգործները տեղեկություններ են տրամադրել իրենց այգիների վիճակի մասին: Նրանք գումարներ են ծախսել թունաքիմիկատների վրա, կարկուտի պատճառով բերք չեն ստանալու, ուստի դիմում են փոխհատուցման հարցով:
Գ.Հայրիյանը նշել է, որ միջոցները սուղ են, փոխհատուցման գումար բյուջեով չեն նախատեսել:

Ազգային ժողովի փոխնախագահ Գ. Բաղունցի խոսքով` երիտասարդ այգեգործները աջակցություն պետք է ստանան, որովհետև նրանք գոյաբանական խնդիր են լուծում:

Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի հանձնաժողովի նախագահ Վ. Կասյանը առաջարկել է 2023 թվականի բյուջեով նախատեսված ու մասամբ իրականացված ծրագրերի գումարի հաշվին աջակցել կարկուտից տուժած այգեգործներին: Հարցը կբարձրաձայնվի խորհրդարանի հերթական նիստում, պատգամավորները կդիմեն Հանրապետության նախագահին:

Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930