Երեւանի ավագանու այսօրվա նիստում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով մայրաքաղաքում մայթերի ու կանաչապատ տարածքների զավթումների դեմ պայքարին, ասաց՝ ոչ միայն կանխարգելում են նոր դեպքերը, այլեւ հին խնդիրներն են վերացնում՝ հանելով մայթերին ու այգիներում տեղադրված ապօրինի շինությունները։
«Այլ հարց է, որ Երեւան քաղաքը վերահսկողական ռեսուրս չունի, որ ամեն թաղամասում պարեկային ծառայություն սահմանի ու շրջի, տեսնի՝ որտեղ ինչ է կատարվում։ Բայց երբ թեժ գծին ահազանգ լինի, շուտով դրոններ կկիրառենք նման դեպքերում։ Կարծում եմ՝ Երեւանում բացառվում է որեւէ նման դեպք մնա անարձագանք։ Կարող է՝ մի փոքր ուշացումով հասնենք, բայց որ հասնենք, քանդելու ենք»,-ասաց Ավինյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ