📢 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 27-ին, ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելլերբերգի գլխավորած պատվիրակությանը:
✅ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է կառույցի գործունեության առաջնահերթությունները: Այս համատեքստում նա ընդգծել է երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը, իր մանդատի շրջանակում անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի, իրավահավասարության ապահովման շուրջ աշխատանքները շարունակելու հաստատակամությունը:
✅ Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երասխում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին:
Անահիտ Մանասյանը պատգամավորի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր:
Կարդացեք նաև
📌 Իր հերթին Մերլե Շպելլերբերգը պատրաստակամություն է հայտնել փոխգործակցել Պաշտպանի հետ մարդու իրավունքների ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան