Հունիսի 26-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումներին առնչվող արդիական հարցեր։
Վերահաստատվել է 2020-2022թթ. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների ողջ համալիրի խստիվ պահպանման կարևորությունը։
ՌԴ-ում ՀՀ դեսպանություն