Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես իմանալով, որ որդիս որպես կամավոր, զինվորագրվել է, չեմ իմացել՝ ինքը որտեղ է ու չեմ հետաքրքրվել»․ Նիկոլ Փաշինյան

Հունիս 27,2023 17:17

2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր որդու մասնակցությանը պատերազմին։

«Ես, անկեղծ կասեմ, չնայած, չգիտեմ՝ ով ինչքանով կհավատա այս տեղեկատվությանը։ Ես իմանալով, որ որդիս որպես կամավոր, այդ թվում՝ իմ կոչով, զինվորագրվել է, չեմ իմացել՝ ինքը որտեղ է ու չեմ հետաքրքրվել։ Ու դրա համար ունեցել եմ մի պատճառ՝ ես մտածել եմ, որ եթե հիմա հետաքրքրվեմ՝ իմ որդին որտեղ է, դա նշանակում է, որ մյուս զինվորներին իմ որդին չեմ համարում։ Ու ես գաղափար չեմ ունեցել՝ ինքը որտեղ է։ Ինձ անգամ չի հետաքրքրել, որ իրեն նույնիսկ կարող է տարել են թիկունքային մի տեղ են պահում, առաջնագիծ է, վտանգավոր է, վտանգավոր չէ։ Ես ինքս ինձ՝ որպես ՀՀ վարչապետ, որպես քաղաքացի, արգելել եմ որևէ ձևով հետաքրրքվել, թե որտեղ է իմ որդին, կամ օրը ավարտվեց, ի՞նչ է տեղի ունենում։ Առաջին անգամ երբ եմ հետաքրքրվել՝ նոյեմբերի 9-ից հետո, երբ ինքն արդեն վերադարձել էր, տանն էր»,- ասաց նա։

Փաշինյանը հավելեց․ «Երբ պատերազմից հետո հանդիպում էի տարբեր խմբերի՝ այդ թվում՝ անհետ կորած զինվորների, զոհվածների հարազատների հետ, մամուլում հարց ծագեց՝ բա ձեր որդին ձեւական չգիտեմ որտեղ է գնացել, ո՞նց է եղել։ Նույնիսկ հարցեր էին տալիս՝ էդ ո՞նց եղավ, նա վերադարձավ, մյուսները չվերադարձան։ Այդ օրը գնացել եմ տուն, առաջին անգամ եմ հետաքրքրվել, թե ինքը որտե՞ղ է եղել այդ շրջանում։ Եվ այդ ժամանակ եմ իմացել, որ ինքը հետախուզական խմբի մեջ, իրեն առաջադրանք է տրված եղել առաջնագծում, եւ ինքը փոքր խմբով, լինելով ջոկի հրամանատար, հրետակոծության տակ է ընկել եւ իր ծառայակիցը, որի հետ իրենք կամ խրամատում, կամ ուղղակի գետնին պառկած են եղել՝ մարմիններով իրար հպված, մյուս զինվորը զոհվել է այդ հրետակոծությունից։ Ես դրա համար եմ հարց տվել՝ որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ բեկորը որոշել է, որ վարչապետի որդին չպետք է զոհվի, այլ մյուս զինվորը զոհվի՞։ Ընդ որում, այդ գնդից, որտեղ որդիս ծառայել է, 21 անձ զոհվել է պատերազմական գործողությունների ընթացում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930