Լրահոս
Օրվա լրահոսը

Գլուխ գովելու համար ո՛չ փաստարկներ կան, ո՛չ էլ տրամաբանություն. Վիտալի Մանգասարյան

Հունիս 27,2023 16:48

«Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին օրերին հանրային քննարկման առարկա է դարձել բանակի վրա իրականացված ծախսերի թեման։

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ իրար հերթ չտալով գլուխ են գովում, թե իրենց կառավարման տարիներին այս կամ այն զինատեսակի վրա մեծ գումարներ է ծախսվել: Նախկինում արված ծախսերի հետ են զուգահեռներ տարվում և այլն։

Հակիրճ փորձեմ նկարագրել ներկայիս իշխանության գործողությունները և կայացված որոշումները իշխանության գալուց հետո։

1․ 2018-ի դեկտեմբերին, որոշում կայացվեց ԶՈՒ-ում ծառայող բոլոր ժամկետային ծառայողներին թույլատրել հեռախոսներ։ Անցել է շուրջ 5 տարի, նոր-նոր հասկացել են, որ սխալ որոշում են կայացրել։ Իսկ թե ի՞նչ հետևանքներ է ունեցել այս որոշումը 44-օրյա պատերազմի ընթացքում՝ կարող եք տրամաբանել։

2․2019-ին գնվել է, «ՍՈՒ-30ՍՄ» ինքնաթիռներ և «ՕՍԱ-ԱԿ» ՀՕՊ համակարգեր, որոնք՝ ինչպես հետագայում պարզվեց, ոչ արդյունավետ ծախսեր էին, քանի որ ինքնաթիռները չունեին համապատասխան հրթիռներ, իսկ նշված ՀՕՊ միջոցները` պատերազմի առաջին իսկ օրերին, շարքից հանեց թշնամին։

3․2019-ի ընթացքում բանակին սնունդ սկսեցին մատակարարել մասնավոր ընկերությունները, որոնք՝ ինչպես փորձը ցույց տվեց անխափան կարողացան աշխատել միայն խաղաղ ժամանակահատածում, իսկ պատերազմի ժամանակ մատակարարումներ հետ կապված ի հայտ եկան լուրջ խնդիրներ։

Փաստացի՝ հնարավոր ռիսկերը հաշվի չեն առնվել:

4․2020 -ին գրեթե ավարտին հասցվեց դիրքերում խմելու ջուր քաշելու ծրագիրը, որի պիլոտային ծրագիրը իրականացվել էր դեռևս 2017 թվականին։ Ի դեպ, իմ գնահատմամբ ներկայիս իշխանությունների իրականացրած ամենակարևոր գործն էր, ինչի մասին նրանք գրեթե չեն խոսել, գերադասելով մնալ «մայկա-տռուսիկ» մակարդակի վրա։

5․2020-ի ամռանը որոշում կայացվեց ՄՈԲ ռեսուրսից զատ ունենալ նաև այսպես կոչված աշխարհազոր, որը ներկայացվում էր որպես աննախադեպ և շատ կարևոր որոշում։ Օրենքը ընդունվեց 44-օրյա պատերազմի ավարտից ընդամենը մեկ շաբաթ առաջ (էստեղ էլ հարցեր կան, թե ինչո՞ւ):

Արդեն իսկ պարզ է, որ հերթական անիմաստ «աննախադեպ» օրենքների շարքից էր։

Չեմ խոսում դեռ, որ պատերազմից առաջ` 2 տարվա ընթացքում, 3 անգամ փոխվել է ԳՇ պետ, ԱԱԾ տնօրեն և ՊԲ հրամանատար: Մի շարք զորամիավորումների և պաշտպանական շրջանների հրամանատարներ:

Այնպես որ գլուխ գովելու համար ո՛չ փաստարկներ կան, ո՛չ էլ տրամաբանություն:

Եվ վերջապես, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ։

Հ.Գ. Իշխանության գործողությունները զուտ «Рафик ни в чем не виноват» շարքից է, սակայն Արցախը ադրբեջանական ճանաչողներին դա չի փրկի…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930