Երեւանում հերթական անգամ կանցկացվի Ուրուգվայական կինոյի փառատոնը՝ արգենտինահայ կինոգործիչ Ջեք Պողոսյանի ղեկավարությամբ, որը տարիներ առաջ նախաձեռնեց Հայաստանի եւ Ռիո դե լա Պլատա գետի երկրների միջեւ մշակութային փոխանակում՝ Երեւանում կազմակերպելով արգենտինական տանգոյի մասին ֆիլմերի ցուցադրություն:
Հուլիսի 4-7-ը Երեւանի «Մալյան» թատրոնում արդեն 11-րդ անգամ կանցկացվի Ուրուգվայական կինոյի փառատոնը՝ հովանավորությամբ Հայաստանում Ուրուգվայի դեսպանատան, ՀԲԸՄ Ուրուգվայի, Կինոթեքա Արմենիայի եւ այլ կազմակերպությունների:
Aravot.am-ի hետ զրույցում Ջեք Պողոսյանը նշեց, որ ցուցադրության նպատակն է ներկայացնել Ուրուգվայի լավագույն ֆիլմերը՝ էկլեկտիկ ծրագրի միջոցով, որը ներառում է գեղարվեստական ֆիլմերի ընտրանի, որոնք, նրա ձեւակերպմամբ՝ արտացոլում են երկրի ոգին իր պատմությամբ, երաժշտությամբ եւ յուրահատկությամբ:
Ծրագրում Մանուել Նիետո Զասի ,Խուան Մանուել Սոլեի, Ագուստին Բանչերոյի տարբեր ժանրերի ֆիլմերն են:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ